Հայերեն   English   Русский  

Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում


  
դիտումներ: 1997

«Cornette de Saint Cyr» աճուրդի տունը Փարիզում վաճառքի կհանի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակները: Գրում է Rusarminfo.ru-ն:

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյեի նամակները հասցեագրված են եղել Կլոդ Մեսիա անունով քսանամյա մի աղջկա: Անչափ սիրահարված Ազնավուրն աղջկան հանդիպել էր 1958 թ. և վեց տարի շարունակ նրան նամակներ էր գրում:

Պահպանվող 118 ձեռագիր էջերը, որոնք ներառում են 42 նամակ, 9 բացիկ և նույն քանակով հեռագրեր, որոնք գրվել են ինքնաթիռում, հյուրանոցի սենյակում և աշխարհի տարբեր երկրներից են ուղարկված, փորձագետները 30-40 հազար եվրո են գնահատել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում «Christie’s» աճուրդի տունը վաճառքի կհանի հայտնի քանդակագործ Ժերմեն Ռիշեի երկու աշխատանքները, որոնք վերջին տարիներին պահվել են Շառլ Ազնավուրի մասնավոր հավաքածուում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: