Հայերեն   English   Русский  

​Պատրաստված է սիրով և «Семейное» ապրանքանիշի տեսականիով…


  
դիտումներ: 1241

Ախորժակն ուտելիս է բացվում ասացվածքը տեղին է և ճիշտ այն դեպքում, երբ համեղ սնունդ եք օգտագործում:

Համեղ ճաշատեսակների հիմքը համեղ բաղադրիչների մեջ է: «Семейное» ապրանքանիշը հայ սպառողին է ներկայացնում իր բազմազան, բարձորակ և շատ համեղ տեսականին: Շուկայում լայն սպառում ունեն «Семейное» ապրանքանիշի սփրեդները, չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը և նորույթ՝ «Семейное» ապրանքանիշը ներկայացնում է հալած բուսական յուղերի խառնուրդ: Համեղ ապուրներ, տարատեսակ ճաշատեսակներ կարող եք պատրաստել դյուրամարս, թեթև և մի քանի յուղերի խառնուրդ հանդիսացող՝ հալած բուսական յուղի միջոցով. «Մենք պարբերաբար նորություններ ենք մատուցում մեր սպառողին: Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ մենք ստեղծեցինք բուսական յուղերի խառնուրդ, որի հիմքում մի շարք յուղերի միակցությունն է: Համապատասխան տեխնոլոգիական մշակման ենթարկվելով՝ սպառողին է մատուցվում 1.7կգ, 2.8կգ, 5կգ և 10կգ-ոց տարաներով հալած բուսական յուղ, որը համեղ ճաշատեսակներ պատրաստելու թիվ մեկ նախապայմանն է»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Բուսական յուղերի տարածման միտումն ամբողջ աշխարհում կա: Դրանք և՛ առողջարար են, և՛ ավելի մատչելի: Դրանց պահանջարկը մեծ է հատկապես բուսակերների շրջանում: Նրանք այլևս անհարժեշտություն չեն ունենա երկար փնտրելու կարագի փոխարինիչ. «Նախապատվությունը տալով հալած բուսական յուղերի խառնուրդին՝ դուք ոչ միայն համեղ ճաշատեսակներ կարող եք պատրաստել, այլ նաև կարող եք վիտամիններով հարուստ սնունդ ընդունել: Այս յուղի մեջ առկա A, D, E և բազմաթիվ այլ վիտամինները շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմին՝ տարբեր օրգան-համակարգերի բնականոն գործունեությունն ապահովելու համար»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Ընտանեկան համեղ ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ և ժամանակի մեջ խտացնում տվյալ ժամանակաշրջանին բնորոշ համերն ու բույրերը: 21-րդ դարի տեխնոլոգիաներով և համային անմոռանալի շեշտերով պատրաստվում են նաև «Семейное» ապրանքանիշի սփրեդներն և չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը:

Սփրեդները լայն կիրառություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դրանք դյուրամարս են, թեթև և խոլեստերինի նվազագույն քանակությամբ. «Հայ սպառողին մենք մատուցում ենք տարբեր յուղայնության սփրեդների տեսականի՝ 72.5%-ոց և 82%-ոց սփրեդներ՝ տարբեր քաշերով՝ 500 գրամից մինչև 10 կգ: Սփրեդները մեծ պահանաջարկ ունեն մեր սպառողների շրջանում: Հայ կանայք տորթ պատրաստելիս ամենայն բծախնդրությամբ են մոտենում յուրաքանչյուր բաղադրիչի ընտությանը: Նախապատվությունը տալով «Семейное» ապրանքանիշի սփրեդներին՝ նրանք վստահ են, որ գերազանց արդյունք են ունենալու»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

«Семейное» ապրանքանիշը ևս մեկ հետաքրքիր առաջարկ է ներկայացնում իր սպառողներին. չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը ձեզ է մատուցվում անչափ հարմար տարաներով. «Մինչև 1կգ աղաջուր դրված չանախ պանիրը, շնորհիվ հերմետիկ փաթեթավորման, պահպանում է իր համային և որակային բոլոր հատկանիշները: Ավանդական հայակական սեղաններից պանիրն անպակաս է: Մեր կողմից առաջարկվող չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը դուր կգա ձեր ողջ ընտանիքին»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Սննդի արտադրության մեջ կարևոր է յուրաքանչյուր դետալ: Բարձրորակ հումք, 21-րդ դարի պահանջներին համապատասխանող տեխնոլոգիաներ և հատուկ վերաբերմունք սպառողի նկատմամբ. «Տարիների մեր փորձառությունը ցույց է տալիս, որ բարձրորակ արտադրանքը բոլոր պարագաներում գնահատվում է: Սպառողի հետ կարևոր է ազնիվ հարաբերությունների մեջ լինելը: Մենք ազնիվ ենք մեր քայլերում և դա գնահատվում է»,-նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Семейное» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:

Այն ամենը, ինչը պատրաստված է սիրով, համեղ է և այնքան ախորժելի: «Семейное»՝ պատրաստված է սիրով և բարձորակ հումքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: