Հայերեն   English   Русский  

Մակրոնը կոչ է արել Ռուսաստանի հետ «վստահության նոր ճարտարապետություն» կառուցել


  
դիտումներ: 383

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օսակայում կայացած G20 գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նոր գործընկերության անհրաժեշտության մասին, որը հիմնված է վստահության և անվտանգության վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Եվրոպան շատ ընդհանուր հարցեր ունեն քննարկելու, որոնց թվում` Սիրիայում, Ուկրաինայում, Աֆրիկա մայրցամաքում իրավիճակները, ինչպես նաև համաշխարհային կայունության և միջուկային զինաթափման հարցերը:

«Մենք պետք է Եվրոպայի և Ռուսաստանի միջև վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն կառուցենք ... Մենք կարող ենք նաև նոր գործընկերություն կառուցել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը:

Նրա խոսքերով` Եվրոպան պետք է ստեղծի «նոր քերականություն» Մոսկվայի հետ հարաբերություններում, երկու կողմերի ջանքերի շնորհիվ, այդ թվում կիբեր սպառնալիքների խնդիրը լուծելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: