Հայերեն   English   Русский  

Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել. Հայտարարություն


  
դիտումներ: 554

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունիսի 27-28-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝

ներկայացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին համանախագահների տարածաշրջան վերջին այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում եւ Վաշինգթոնում ունեցած խորհրդակցությունների արդյունքները:

Նրանք նաեւ հանդիպել են ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Վլադիմիր Մինարիկի հետ: Այս հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը եւ բարձր են գնահատել ԿԽԿՄ ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:

Համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար

ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: