Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Հայաստանը 11-րդն է մեդալների հաշվարկում


  
դիտումներ: 1112

Բելառուսի մայրաքաղաքում ավարտվեցին 2-րդ ամառային Եվրոպական խաղեերը: Մասնակից 50 երկրների ավելի քանի 4000 մարզիկները խաղարկեցին մեդալների 200 հավաքածու 15 մարզաձում:

Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 9 մարզաձևում Հ 37 մարզիկով՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը՝ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Իսկ առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Բրոնզե մեդալներ նվաճեցին սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: