Հայերեն   English   Русский  

Թուրքիան 10 օրվա ընթացքում կստանա C-400 համակարգերը. Էրդողան


  
դիտումներ: 183

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կիրականացվի 10 օրվա ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` համապատասխան հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Ճապոնիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում` իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս:

Հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ C-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի համաձայնագրի պատճառով Վաշինգթոնը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների բոլոր տարբերակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: