Հայերեն   English   Русский  

Արքայադուստր Դիանայի մարզահագուստը կվաճառվի աճուրդում


  
դիտումներ: 277

Auction RR Auction աճուրդի տունը վաճառքի է հանել բրիտանացի արքայադուստր Դիանայի Fly Atlantic գրվածքով մարզահագուստը: Այդ մասին հաղորդագրություն տարածել է աճուրդի տան թվիթերյան միկրոբլոգը: Գրում է Russian.rt.com-ը:

«Բամբակից և պոլիեսթերից մուգ կապույտ մարզահագուստը ... Լավ վիճակում է գտնվում` չնայած այն հանգամանքին, որ արքայադուստրը կրել է այն», - գրում է The Sun պարբերականը:

Ենթադրվում է, որ աճուրդի ընթացքում մարզահագուստի նախնական արժեքը 4 հազար ֆունտ ստեռլինգ կլինի (ավելի քան 318 հազ. ռուբլի):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի ամենահին աճուրդի տներից մեկը` Sotheby's- ը, վաճառվելու է միլիարդատեր Պատրիկ Դրային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: