Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Սենատում Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման օրը «վատթարագույններից մեկն» են համարում


  
դիտումներ: 118

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը մեկնաբանել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի և նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի ավելի վաղ կայացած հանդիպումը` այն Վաշինգթոնի արտաքին քաղաքականության մեջ «վատթարագույն օրերից մեկն» անվանելով: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա ամերիկյան արտաքին քաղաքականության, ամերիկյան դիվանագիտական պատմության մեջ վատթարագույն օրերից մեկն էր», - CNN հեռուստաալիքը մեջբերում է Շումերի խոսքերը:

Շումերի կարծիքով` Թրամփը գաղափար չունի թե «ինչ կարելի է անել», այդ թվում նաև ԿԺԴՀ-ի հետ կապված իրավիճակում: Իսկ դա, իր հերթին, երկարաժամկետ հեռանկարում կարող է «վնասել» Վաշինգթոնին:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Թրամփը և Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել ապառազմականացված գոտում գտնվող Ազատության տանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: