Հայերեն   English   Русский  

Սառա Սանդերսը մտադիր է Սպիտակ տան աշխատանքի մասին գիրք գրել


  
դիտումներ: 7805

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքող Սառա Սանդերսը մտադիր է հուշեր գրել ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աշխատանքի մասին: Այդ մասին հայտնում է Axion թերթը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշում է թերթը, գրքում կարտացոլվի Սանդերսի փորձը պետության ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Բացի այդ, նշվել է, որ Սանդերսը «լրջորեն դիտարկում է Արկանզաս նահանգի նահանգապետի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում Սանդերսին կփոխարինի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշամը:

Ընդ որում` Թրամփն անձամբ հույս է հայտնել, որ Սանդերսը «որոշում կկայացնի թեկնածությունն առաջադրել Արկանզասի նահանգապետի պաշտոնի համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: