Հայերեն   English   Русский  

Դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի գործով դատախազների միջնորդությունը. Գրիգորյանին միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի


  
դիտումներ: 736

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց դատական ակտը:

Ըստ դրա դատարանը բավարարել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի միջնորդությունը: Մեղադրող կողմը միջնորդել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, որը եզրակացություն կտար, թե Մանվել Գրիգորյանն այս պահին ինչ հիվանդություններ ունի, ու թե դրանք որքանով են համատեղելի կալանքի հետ:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստերի ընթացքում դատարանը հետաձգել էր դատախազների այս միջնորդության քննությունը: Այսօր դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: