Հայերեն   English   Русский  

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել 3 քաղաքացի


  
դիտումներ: 262

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով,

Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչներ, 44-ամյա ու 46-ամյա երկու տղամարդու եւ Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա՝ բենզինանման հեղուկով և սպիտակ գույնի նստվածքով, մեկ ներարկիչ՝ կիսով չափ լցված թափանցիկ հեղուկով, օգտագործված հինգ ներարկիչ, ապակե մեկ սրվակ՝ սև նստվածքով և դեղնավուն հեղուկով: Ըստ բերման ենթարկված 29-ամյա երիտասարդի տեղեկությունների՝ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ իր օգտագործման համար:

Նրա մոտից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: