Հայերեն   English   Русский  

Ո՞նց կարող են 3 միլիարդով 8 հազար ժամանակավոր կացարանի հարցը լուծել․ Վահան Թումասյանը՝ Վերմիշյանին


  
դիտումներ: 86

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հայտարարությունն այն մասին, թե 2021 թ. պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության, վնասակար հետեւանքներ կարող է ունենալ։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։

«Ինքը պարզ ձեւով չբացատրեց, իսկ երբ վերցնում ու վերծանում ես իր ասածը, հասկանում ես, որ ինքը նկատի ուներ մեկ այլ բան։ Ինքը ասում է՝ աղետի գոտու շահառու, մարդիկ մտածում են, որ անօթեւաններին նկատի ունի, բայց նկատի ունի 2012 թվականից շահառու ճանաչված ընտանիքներին, որոնց համար 3 միլիարդ փոխանցվեց։ Այս հայտարարությունը վնասակար հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ դոնորները, որոնք անօթեւան ընտանիքների համար ներդրումներ են անում, երեկ սկսեցին հարցեր տալ, քանի որ իրենք էլ էին սխալ հասկացել, ես ստիպված էի բացատրել, որ խոսքը անօթեւանությանը չի վերաբերում։ Մի քանի օրից «Հայաստան հիմնադրամը» Ամերիկայում մարաթոն է հայտարարել, որի գումարը Գյումրում բնարակարնների հարցին է ուղղվելու։ Իրենք երեք ինձ լինքեր էին ուղարկում, հարցնում էին՝ իզո՞ւր ենք հավաքում»,-նշել է նա։

Թումասյանը նկատեց՝ ակտիվ շրջանառվում էր այդ լուրը ՔՊ-ականների կողմից, շփոթության մեջ էին դնում մարդկանց, բայց հասկանալի չէ, թե ինչ շահեցին․ «Ո՞նց կարող են 3 միլիարդով 8 հազար ժամանակավոր կացարանի հարցը լուծել։ Եթե PR արեցին, շատ սխալ PR էր եւ ստվերեց այն, ինչ արել էին, 3 միլիարդ էին տվել ձգձգված խնդիրների լուծմանը՝ մարդկանց բնակարանային խնդրի լուծմանը, որին մարդիկ տարիներվ սպասել էին»։

Դիտարկմանը, որ Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը իրեն մեղադրել է իր «բիզնեսը» պաշտպանելու մեջ, նա տարակուսանք հայտնեց՝ շեշտելով, որ իր համար հասկանալի չէ իր վրա այդ հարձակումը․ «Վիրավորական է, որ կյանքում ոչինչ չարած, բախտի բերմամբ ինչ-որ տեղ հայտնված անձը կարող է․․․նա մեկ օրվա մեր արածը չի արել ամբողջ կյանքում անել եւ չեմ սպասում թե կանի»։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել էր, որ 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ «2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ եւ 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի: 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: