Հայերեն   English   Русский  

Տարոն Մարգարյանն ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում. Գևորգյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 86

Մամուլում լուր է տարածվել, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Գևորգյանը, սակայն, հերքում է այդ լուրը։

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում։ Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում, դուր գա դա ոմանց, թե՝ ոչ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի՛ դառնա, նույնիսկ չերազե՛ք»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ 2018–ին էլ նման լուրեր էին կրկին շրջանառվել, և Գևորգյանը նորից հերքել էր դրանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: