Հայերեն   English   Русский  

Զելենսկին` իր քաղաքական մուսայի մասին


  
դիտումներ: 249

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այն մարդկանցից մեկն է, ով ոգեշնչել է իրեն քաղաքականությով զբաղվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Տրյուդոյի հետ հանդիպումից հետո հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը:

«Կանադան իսկապես Ուկրաինայի բարեկամն է: Նա դա հաստատեց իրական քայլերով` աջակցելով մեր երկրին Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունով, ինչպես նաև ինքնիշխանության պահպանման և տարածքային ամբողջականության պահպանման հարցերում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկու Կանադա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ արտգործնախարար Քրիստինա Ֆրիլանդի, Ջասթին Տրյուդոյի, Ուկրաինայի Համաշխարհային կոնգրեսի ղեկավարության հետ, ինչպես նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: