Հայերեն   English   Русский  

Հույս ունենք, որ Ֆրանսիան ձեռնպահ կմնա Ադրբեջանին սպառազինության վաճառքից


  
դիտումներ: 49

Այսօր՝ հուլիսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ տարածված տեղեկությանը՝ ասաց, որ

Հայաստանը հույս ունի, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա իր խոսքին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման էմբարգոյի հարցում, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ։

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքի հարցը երկկողմ և բազմակողմ հանդիպումներում։ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ուշադրության կենտրոնում են։

Նաղդալյանը հիշեցրեց, որ դեռևս փետրվարին Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ հանրապետությունը հետևում է էմբարգոյին։

«Հույս ունենք, որ Ֆրանսիան ձեռնպահ կմնա սպառազինության վաճառքից, որը կարող է օգտագործվել Արցախում, կամ խախտել հավասարակշռությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: