Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ դատական հայց չի ներկայացվել


  
դիտումներ: 134

ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել այսօր լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության հետ կապված, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ դատական հայց է ներկայացվել:

«Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը: Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է»,-ասված է պարազաբանման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: