Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելի առողջական վիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Աննեգրեթ Քրամփ-Քարենբաուերը


  
դիտումներ: 326

Bild թերթի հետ հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրեթ Քրամփ-Քարենբաուերը հավաստիացրել է, որ

Մերկելի ինքնազգացողությունը լավ է, նրա առողջական վիճակը կայուն է։

«Մենք մշտապես հեռախոսակապ ենք ունեցել այս օրերին, նա լավ է զգում»,- ասել է ՔԴՄ ղեկավարը։

Քրամփ-Քարենբաուերը կարծում է, որ կանցլերի առողջության հանդեպ մեծ ուշադրությունը պայմանավորված է նրա «կարևոր դերով»՝ միջազգային քաղաքականության մեջ։

Հունիսի 18-ին, երբ Մերկելը ընդունում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ազգային օրհներգերի կատարման ժամանակ սկսեց ուժեղ դողալ։ Դրանից հետո Մերկելը և Զելենսկին ուղևորվեցին բանակցելու և մամուլին ներկայացան մեկուկես ժամ հետո։ Կանցլերն ասաց, որ «առնվազն երեք բաժակ ջուր» է խմել, ինչից հետո թուլությունն անցել է։ Հունիսի 27-ին կառավարության ղեկավարը նման ցնցումներ է ունեցել Գերմանիայի նախագահի մոտ ընդունելության ժամանակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: