Հայերեն   English   Русский  

Էդմոն Մարուքյանը ողջունել է վարչապետի որոշումը և շնորհավորել նոր կոչումներ ստացած պաշտոնյաներին


  
դիտումներ: 116

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացրած որոշումը, որով մի շարք զինվորական ու պաշտոնական անձինք Սահմանադրության օրվա կապակցությամբ նոր կոչումներ են ստանալու:

«Ողջունում եմ վարչապետի որոշումը: Շնորհավորում եմ զինվորական և իրավապահ համակարգի մեր նոր գեներալներին: Բարի ծառայություն ի շահ Հայաստանի Հանրապետության»,-գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,

- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: