Հայերեն   English   Русский  

Պուտինը` 2024թ. հետո իր ծրագրերի մասին


  
դիտումներ: 243

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է անվանել իտալական «Corriere della Sera» թերթի թղթակցի հարցը, թե արդյոք մտադիր է 2024 թ. հետո քաղաքականության մեջ մնալ: Գրում է Russian.rt.com-ը:

Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Առջևում լարված աշխատանքի հինգ տարի է սպասվում: Եվ նման արագ դինամիկայի դեպքում, որին մենք այժմ ականատես ենք աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ընդ որում` Պուտինն ընդգծել է, որ ներկայումս իր պաշտոնում «անելիքներ ունի»:

Նա նաև նշել է, որ երկրի զարգացման համար ոչ բոլոր ծրագրերն են անմիջականորեն իրականացվում, սակայն դա պայմանավորված է նախաձեռնած առաջադրանքների մասշտաբով:

«Անկանխատեսելի խոչընդոտներ և դժվարություններ են առաջանում: Սակայն դա բոլոր երկրների համար ընդհանուր խնդիր է: Եվ դա հասկանալի է` այսօր մեր բոլորի առաջ շատ լայնածավալ խնդիրներ են առկա, այդ թվում Ռուսաստանի», - ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Financial Times- ին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ 2000 թ. ի վեր մտածում է իրավահաջորդի մասին:

Նրա խոսքերով` ժամանակի ընթացքում երկրում տիրող իրավիճակը և հավանական թեկնածուների պահանջները փոխվում են, բայց վերջիվերջո, որոշումը կայացնողը ռուս ժողովուրդն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: