Հայերեն   English   Русский  

Կառավարությունը հաստատել է Հանրային խորհրդի կանոնադրությունը


  
դիտումներ: 617

ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հաստատեց Հանրային խորհրդի կանոնադրությունը։

Հանրային խորհուրդը լինելու է Կառավարության խորհրդակցական մարմին, որը հիմնված է լինելու կամավորության սկզբունքի վրա։

Ըստ կանոնադրության՝ խորհրդի գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները և գործառույթները սահմանված են «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Խորհրդի գործունեությունն իրականացվում է խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների նիստերի միջոցով:

«Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Խորհուրդը, ներգրավելով մասնագետների, կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

Խորհրդի յուրաքանչյուր նիստ, բացառությամբ Խորհրդի առաջին նիստի, սկսվում է oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ Խորհրդի նախագահի զեկուցմամբ: Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի անդամներից տարիքով ավագը:

Խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին անդամներին և նիստին մասնակցող այլ անձանց նիստն անցկացնելուց 3 օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է Խորհրդի նախագահը` ծանուցումն ուղարկելով վերջիններիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով: Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ Խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստից առաջ Խորհուրդը որոշում է, թե իր անդամներից ով պետք է արձանագրի նիստը: Նիստի արձանագրությունը ստորագրում են Խորհրդի նախագահը և արձանագրությունը կազմած անդամը»,- նշված է Կանոնադրության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: