Հայերեն   English   Русский  

Կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի. Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին


  
դիտումներ: 190

Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս մասնավորապես գրել է. «Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ և երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։

1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում եւ ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը, բնականաբար, պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։

Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: