Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է. Նարեկ Բաբայան


  
դիտումներ: 111

Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերման գործընթացին՝ ասել է, որ դա հանրային սեփականության վերադարձ է:

Նա նաև տեղեկացրեց, որ կառույցը նամակ է գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է։ Մնացածն արդեն, ըստ Նարեկ Բաբայանի, իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է:

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր»,- նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: