Հայերեն   English   Русский  

Իտալիայում հրաբխի ժայթքման հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել


  
դիտումներ: 202

Իտալական Ստրոմբոլի կղզում գտնվող համանուն հրաբխի ժայթքման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` տուժել: Այդ մասին հայտնում է Corriere della Sera թերթը` հղում անելով հրշեջ-փրկարարներին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ խոսքը տուժած զբոսաշրջիկների մասին է:

Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտնել է, որ Սիցիլիայից դեպի հյուսիս գտնվող Ստրոմբոլի կղզում հրաբուխը պայթյունների շարքից և ժայթքումից հետո ծուխ է արտանետել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: