Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի հետ հնարավոր չէ աշխատել գերիների փոխանակման հարցերում.Ռիմա Առաքելյան


  
դիտումներ: 734

Գերիների փոխանակման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքում ադրբեջական կողմի հետ ոչ մի կերպ լեզու գտնել չի լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:

«Մեզ հետ հնարավոր է աշխատել, բարի կամքի դրսևորում ենք ձևավորում, բայց նրանց հետ հնարավոր չէ: Դա իրենց քաղաքականությունն է, որ միշտ էլ բանեցրել են», - ասաց Ռիմա Առաքելյանը:

Նա նշեց, որ թեև Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց մոտ գերիներ չկան, բայց ներկայումս կան տվյալներ Ադրբեջանում գտնվող 94 հայ գերիների մասին. Այդ փաստերը ճշտվում են: Այդ մարդկանց շարքում կան քաղաքացիական կամ զինվորական:

Ադրբեջանի և Հայաստանի միակ միջնորդը Կարմիր խաչն է: Ադրբեջանական կողմի աշխատակիցները շատ զգուշավոր են: Մենք անհատական շատ փնտրումներ ենք արել, բայց ոչինչ չի ստացվել Ադրբեջանի հետ աշխատել չի ստացվում: Մի քանի տարի առաջ նրանք ասում էին, որ եթե գերի է ընկնում, 2 ամսվա ընթացքում անպայման պետք է փոխանակել: Սակայն այդ որոշման մասին էլ կարծես թե մոռացել են:

Ռիմա Առաքելյանը նշեց, որ դիմումներ ստանալու դեպքում աշխատում են նաև անհայտ կորածների ընտանիքների հետ, փորձում ամեն կերպ աջակցել նրանց:

Անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը ընդգծեց, որ կառավարությունը ջանքեր չի խնայում, որ վերադարձնի տղաներին, իսկ մահացածներին գոնե բերի մեր հողում հուղարկավորի. «ՍակայնԱդրբեջանը որևէ գերու մասին ինֆորմացիա չի տալիս, այդ երկրին միայն փողն է հետաքրքրում »,-ասաց Սամարա Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: