Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ


  
դիտումներ: 180

Հուլիսի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, ոռոգման, սննդի անվտանգության, գինեգործության և անասնապահության ոլորտներում: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հայ-ֆրանսիական ոլորտային համագործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Տոլմաջյանը նախարարին շնորհակալություն հայտնեց իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանին և ֆրանսահայ համայնքին շարունակական աջակցության համար:

Նշենք, որ Դիդիե Գիյոմը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից: Մինչ այդ նա եղել է սենատոր, հայաշատ Բուրգ-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետ, Ռոն-Ալպ և Դրոմ ռեգիոնների խորհրդի անդամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: