Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի բարձր վարկանիշը շահագործելու կանացի քայլ


  
դիտումներ: 486

«Հրապարակ» թերթը գրում է. «Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։

Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։ Եվ կա հետեւյալ իրողությունը․ երեկ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը գրառում է կատարել․ «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»։

Հիշում ենք՝ Ամենայն հայոց վեհափառի հետ էլ է Աննա Հակոբյանը հանդիպել, բայց նմանաբնույթ գրառում չենք հիշում։ Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի հանրային բարձր վարկանիշը շահագործելու բարեպաշտ-խելացի կանացի քայլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: