Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1131

Հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը:

Հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի փակման համերգը:

Հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Ժառանգորդը» ներկայացումը:

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Amor a Musica» համերգային ծրագիրը:

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի և ջազ վոկալիստ, շեփորահար Ռոնալդ Բեյքերի համերգը:

Հուլիսի 12-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Պատրանքներ» ներկայացումը:

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին, Գոյ թատրոնում տեղի կունենա «Օտարը» ներկայացումը՝ Ալբեր Քամյուի համանուն ստեղծագործության հիման վրա:

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Վերջին ծաղրածուն» ներկայացումը:

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: