Հայերեն   English   Русский  

Սա մեր ընդհանուր հարցն է. Զոհրաբ Մնացականյանը՝ Բակո Սահակյանի հետ քննարկած հարցերի մասին


  
դիտումներ: 59

Երակ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ավելի քան 3 ժամ տևած հանդիպումից հետո Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի էլ նկատել թե ինչպես են անցել ժամերը:

«Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը:

Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»,-ասել է նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարի այցն Արցախ կապված է նաև օրեր առաջ Վաշինգտոնում նրա և Ադրբեջանի Արտգործնախարարի հանդիպման հետ: Ըստ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ ամեն անգամ հանդիպումներից առաջ կամ հետո ԱԳ նախարարը այցելելով Արցախ՝ նպատակ ունի Արցախին ևս մասնակից դարձնել բանակցություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: