Հայերեն   English   Русский  

Արթուր Վանեցյանի կոչումը բարձրացվեց. նա արդեն գեներալ-մայոր է


  
դիտումներ: 121

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին այսօր Սահմանադրության օրվա առթիվ շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է որոշման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: