Հայերեն   English   Русский  

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. նախագահի աշխատակազմ


  
դիտումներ: 103

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն:

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյնաի նամակն էր՝ հասցեագրված մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների, որում Գրիգորյանը ներկայացնում էր Սահմանադրական դատարանի վիճակը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։

Այնուհետև Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ելքեր առաջարկեց․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկեց Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: