Հայերեն   English   Русский  

Ցանկացած երևույթ առավել լավ ճանաչվում և գնահատվում է առաջին հերթին պատմական համեմատության մեջ


Վարդան Ոսկանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1059

Մեկ-մեկ ինձ ասում են՝ իբր իսկական հայ չեմ, որովհետև ենթադրվում է, որ «իսկական» հայը պետք է մեծամասամաբ վատատես, դժգոհ ու դժբախտ լինի կամ զգա իրեն։

Միգուցե, բայց որպես ամեն ինչում համեմատաբանությանը տուրք տվող մարդ, ասեմ, որ ցանկացած երևույթ առավել լավ ճանաչվում և գնահատվում է առաջին հերթին պատմական համեմատության մեջ։

Դե, դիցուք, 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում «Որոգայթ փառացը» գրող Շահամիր Շահամիրյանը երազում էր սահմանադրության վրա հիմնված հայկական պետականության վերստեղծման մասին, իսկ մենք վերստեղծել ենք այդ պետականությունը, ապրում ենք դրա տարածքում և ունենք սահմանադրություն։

Հետևաբար, որևէ առարկայական պատճառ չեմ տեսնում գոնե այսօր լավատես, գոհունակ ու երջանիկ չլինելու և Սահմանադրության օրվա տոնը չըմբոշխնելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: