Հայերեն   English   Русский  

Գորիս քաղաքում 20-ամյա հղի կնոջ մահվան կապակցությամբ քննություն է ընթանում. նա երկվորյակների էր սպասում


  
դիտումներ: 191

Անցած գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել:

Նա երկու տարեկան մանկահասակ երեխա ուներ և 7 ամսական հղի էր. սպասում էր երկվորյակ երեխաների

Ըստ տեղեկությունների՝ հարևանուհին լսել է երեխայի լացի ձայն, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։

Դուռը փակ է եղել։ Բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել շտապբուժօգնության ծառայություն։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

Մեզ հետ զրույցում Գորիսի ոստիկանության բաժնից տեղեկացրին, որ իրենք դեպքի վայր են ժամանել ահազանգից անմիջապես հետո: Կնոջ մահվան առնչությամբ գործն այս պահին քննչական բաժնում է: Ոստիկանությունից տեղեկացրին, որ քննություն է ընթանում և այս պահին աղջկա մահվան պատճառների մասին ոչինչ չեն կարող ասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: