Հայերեն   English   Русский  

«Եթե իրավիճակին նայենք վարդագույն ակնոցով, ապագան կարող է լինել անչափ տխուր, արյունահեղ»․ Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 656

Ադրբեջանի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել:

Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունը:

«Մենք այս մասին երբեք չպետք է մոռանանք: Ցավոք, ոմանք մոռանում են, իսկ Ադրբեջանն ինքը հիշեցնում է իրականության մասին: Սա ամենապարադոքսալն է: Եթե իրավիճակին նայենք վարդագույն ակնոցով, ապագան կարող է լինել անչափ տխուր, արյունահեղ»,- զգուշացրեց Դավիթ Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ Ադրբեջանի ղեկավարությանն արդյոք հաջողվո՞ւմ է միջնորդներին մոլորության մեջ գցել, Բաբայանը կարծիք հայտնեց, որ չի հաջողվում. «Միջնորդները բարձրակարգ դիվանագետներ են՝ լայն տեսահորիզոնով, որոնք երկար տարիներ դիվանագիտական ծառայության են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: