Հայերեն   English   Русский  

«Ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման իրականությունը եւ բլեֆը»․ Գագիկ Համբարյան


  
դիտումներ: 328

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին:

Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը: Այսպես, ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ մինչեւ ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությունը, ոստիկանության աշխատակիցները եռամսյակը մեկ ստացել են հավելավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:

Փաշինյանի կողմից ոստիկանների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացնելուց հետո այդ հավելավճարների տրամադրումը դադարեցվել է, որի արդյունքում, եթե վերցնենք տարեկան կտրվածքով, ապա ոստիկանների աշխատավարձերը իրականում նվազել են, ոչ թե բարձրացել:

Ստացվում է` պարոն Փաշինյանի հայտարարությունն ընդամենը բլեֆ էր եւ ոստիկանները ոչ մի պատճառ չունեն ուրախանալու, որ իրենց աշխատավարձերը իբր բարձրացվել են: Բացի այդ, եթե այդ «բարձրացմանը» գումարենք նաեւ ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումները տրանսգենդերների եւ տարատեսակ այլ այլասերվածների կողմից, ապա ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար կարելի է ցավակցել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: