Հայերեն   English   Русский  

Հոգեբանները պատմել են, թե ինչպես կարելի է երջանիկ դառնալ


  
դիտումներ: 983

Հոգեբանները բացատրել են, թե ինչպես կարելի է երջանկություն գտնել: Դրա համար, նրանց կարծիքով, կարևոր է սովորել աշխարհը լավատեսորեն ընկալել և ամեն ինչում դրական պահեր փնտրել: Գրում է Gazeta.ru-ն:

«Երջանկությունը` ողջ լինելն է, սիրել այն, ինչով զբաղվում եք, ձեր աշխատանքը, գործունեությունը: Բացի այդ, երջանկության համար հարկավոր է սովորել պահպանել մեր կյանքի պարզ և բարդ ասպեկտների միջև հավասարակշռությունը», - РИА Новости լրատվական գործակալությանը պատմել է փիլիսոփայական և հոգեբանական գիտությունների դոկտոր Ռաֆաելա Կալատին:

Նա հավելել է, որ երջանկությունը չպետք է ինքնանպատակ լինի: Երջանիկ լինելու համար հարկավոր է հստակ նպատակներ դնել և հասնել դրանց: Հակառակ դեպքում, երջանկությունը կարող է փախնել ձեզնից:

«Երջանկությունը մոտենում է ոչ թե նրանց, ովքեր ձգտում են երջանկության, այլ նրանց, ովքեր ձգտում են ինչ-որ այլ բանի, որպես կողմնակի արդյունք», - հայտարարել է ռուս հոգեբան Դմիտրի Լեոնտևը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դալայ Լաման կիսվել է երջանկության գաղտնիքով: Նրա խոսքերով` երջանկություն առաջացնում են ոչ թե զգայարանների ստացած զգացումները, այլ մենթալ բնույթի զգացողությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: