Հայերեն   English   Русский  

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է


  
դիտումներ: 652

Այսօր՝ հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ոսկե ծիրան միջազգային 16-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս կինոփառատոնը տարբերվում է, քանի որ նախորդ տարիների նման բացման արարողությունը տեղի չի ունենում Մոսկվա կինոթատրոնում։

Մինչ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ հոբելյանական պատվո աստղերի տեղադրման արարողությունը՝ Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Ոսկե ծիրան 16

Այնուհետև մարզահամերգային համալիրում կարմիր գորգն էր ու բացման հանդիսավոր արարողությունը: Այդ ամենին կարող եք հետևել՝ այստեղ: Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով էլ տրվեց Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը:

Նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակում Երևանի երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-13-ը ներառյալ:

Այս տարի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

Ոսկե Ծիրան 16

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: