Հայերեն   English   Русский  

Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ


  
դիտումներ: 105

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 28-ամյա խաղացողի աշխատավարձը շաբաթական 222 հազար եվրոյից կդառնա 390 հազար եվրո (տարեկան 20 միլիոն եվրո), հաղորդում է Sunday Mirror-ը։


Դե Խեան կդառնա երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում»։ Առաջին տեղում է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ շաբաթական 557 հազար եվրո։
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ալթետիկոյից» 2011-ին։ Անգլիայի անցած առաջնությունում Դե Խեան մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 54 գոլ։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ․ հունիսի 30-ը։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: