Հայերեն   English   Русский  

6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ. Հայկ Սարգսյան


  
դիտումներ: 92

ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ ու այդ պատճառով դիմել է դատարան:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տևական ժամանակ է մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ: Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։
Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։
Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»,-գրել է Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: