Հայերեն   English   Русский  

Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 79

Երեկ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում նկար է տեղադրել ու գրառում արել, որ այցելել է Արարատի հիվանդանոցում բուժում ստացող երեխային, որ տուժել էր 2 օր առաջ տեղի ունեցած խոշոր ավտովթարից:

«Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք:

Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ զոհվել է, 10-ից ավելին տարբեր կարգի վնասվածքներ է ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: