Հայերեն   English   Русский  

Թրամփն արձագանքել է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի պլաններին


  
դիտումներ: 83

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտվել է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի իշխանությունների մտադրությունների մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Թրամփն ասել է, որ ավելի լավ կլինի, եթե Իրանը զգույշ լինի միջուկային հարստացման հարցում», գրում է գործակալությունը:

Ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իսրայելը մտահոգություն էին հայտնել միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանով նախատեսված 3.67% մակարդակից ավելի բարձր ուրանի հարստացման Իրանի որոշման վերաբերյալ:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ի պատասխան ուրանի հարստացման վերաբերյալ որոշման Իրանին մեկուսացումով էր սպառնացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: