Հայերեն   English   Русский  

Երկրաշարժ Իրանի տարածքում․ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր


  
դիտումներ: 102

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին)

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: