Հայերեն   English   Русский  

Մարզաշխարհի ներկայացուցիչների շնորհավորանքը՝ սպորտի արժանվույն գործիչ Վահրամ Առաքելյանի հոբելյանական տարեդարձին


  
դիտումներ: 311

Հուլիսի 8-ին հայրենական սպորտի մեծ երախտավոր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահրամ Բազմասերի Առաքելյանը նշում է ծննդյան հոբելյանական տարեդարձը:

Վահրամ Առաքելյանը պետական և մարզական անվանի գործիչ է, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1998-ից ղեկավարում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Նա ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է, վաստակավոր մարզիչ, Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի տնօրենն է, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը:
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշաններով:
Բազմաթիվ հոդվածների, ուսումնական ձեռնարկների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է: Անվանի գիտնականի աշխատությունները նվիրված են մենապայքարային մրցաձևերի տեսության, մեթոդիկայի հարցերին և, հատկապես, մարզիկների անձնական քաշի կարգավորման հիմնահարցերին:
Սրտանց շնորհավորում ենք մարզաշխարհի նվիրյալի հոբելյանական տարեդարձը` մաղթելով ամենայն բարիք, քաջառողջություն և երկարակեցություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: