Հայերեն   English   Русский  

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ


  
դիտումներ: 148

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախօրեին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափ զարգացման իրենց` նախորդ տարվա հուլիսին նախանշած տեսլականը:

Մ. Հայրապետյանը Ֆ. Ֆոտիուին է ներկայացրել Ազգային ժողովում իր ղեկավարած հանձնաժողովի կողմից սփյուռքի ուղղությամբ տարվող աշխատանքները, Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ձևավորված Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորման նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Հայրապետյանը և Ֆոտիուն պայմանավորվել են շարունակել հարաբերությունների զարգացումը` հիմքում ունենալով հայ-կիպրական բարեկամությունը, պատմական, մշակութային, քաղաքական և այլ ընդհանրությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: