Հայերեն   English   Русский  

Հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել 7 հոգու


  
դիտումներ: 83

Երեկ՝ հուլիսի 7-ին, կեսգիշերին

ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 1.40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածների հետ, ինչի ժամանակ էլ հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքենրը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: