Հայերեն   English   Русский  

Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 184

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ:

Հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով և կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: