Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ


  
դիտումներ: 73

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Արարատի մարզում 2 օր առաջ տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ:

«Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք, ցնցել է ողջ հասարակությունը։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ բոլորիս սթափության կոչ է անում։

Հուսով ենք, որ պատկան մարմինները կպարզեն պատահարի բոլոր հանգամանքները:

Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան»,-ասված է հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: