Հայերեն   English   Русский  

​Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:


  
դիտումներ: 680

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի մահվան մասին։

Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին, ներշնչանքի աղբյուր պատանիների ու երիտասարդների համար։

Մեծ է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում թե՛ իբրև մարզիկ և թե՛ իբրև երկար տարիներ սերունդներ կրթած վաստակավոր մարզիչ։

Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին։

Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան»,-ասված է հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: