Հայերեն   English   Русский  

​Միջազգային բժշկական կոնֆերանս, որը Հայաստան բերեց վիրաբույժներ աշխարհի 20 երկրներից


  
դիտումներ: 84

Առաջատար լապարասկոպիկ միջամտություններ, վիրաբուժական արդիական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, դրանցից լավագույնի ևարդյունավետի ընտրություն.

այսու բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին նվիրված IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսի ընթացքում:

Կոնֆերանսի կազմակերպման նախաձեռնությունը ԱՄՆ-ում ապրող հայազգի վիրաբույժ Թալար Թեջիրյանինն է: Միջազգային հերնիա համագործակցության IHC կոնֆերանսները կազմակերպվում են ամեն տարի տարբեր երկրներում: Կոնֆերանսը հայ վիրաբույժներին հնարավորություն տվեց առնչվել աշխարհահռչակ վիրաբույժների փորձին հետ, իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասինլսել նրանց մասնագիտական կարծիքը: Կոնֆերանսին մասնակցել էին ավելի քան 150 վիրաբույժներ 20 երկրներից:

Ավելի քան 8000 հետևորդ ունեցող IHCի կողմից Հայաստանում նման լայնամասշտաբ կոնֆերանսի կազմակերպումը ողջունեց ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը, նա նշեց որ և մայրաքաղաքում, և մարզերում կատարվում են մեծ թվով ճողվածքների վիրահատություններ: Մեր երկրում ներդրված է նաև լապարասկոպիկ վիրահատության փորձը, բայց այն Հայաստանի պայմաններում թանկ է համարվում, ու շարունակում են գերիշխել բաց վիրահատությունները: Նա շեշտեց, որ այս ոլորտում կան շատ հարցեր ու խնդիրները, որոնց պատասխանները հուսով է՝ կհնչեն կոնֆերանսի ընթացքում:

Կոնֆերանսին որպես բանախոսներն հրավիրվել էին աշխարհահռչակ մասնագետներ: Իրենց փորձն ու գիտելիքները հայ վիրաբույժներին ներկայացրին Բելգիայից Եվրոպական ճողվածքաբանական միության նախագահ Ֆիլիպ Մայսոմսը, ԱՄՆ-ից Թալար Թեջիրյանը,Շիրին Թոֆիգը, Մերսեդեհ Բաղայը, Ռուսաստանից Վլադ Բուրդակովը, Հայաստանից Լևոն Գրիգորյանը:

Նրանցից յուրաքանչյուրը հարուստ վիրաբուժական փորձով հայտնի մասնագետ է, տիրապետում է ճողվածքների բուժման նորագույն մեթոդներին, կատարելագործել է իր պրակտիկան արդիական վիրահատական տեխնոլոգիաների կիրառության մեջ:

Վլադ Բուրդակովը ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած ճողվածքների վիրաբուժության մեջ: Նա հայ վիրաբույժների հետ կիսվեց որովայնի առաջնային պատի վերականգնողական միջամտությունների իր փորձով և բուժման արդիական մեթոդներով: Հայտնի վիրաբույժը շատ է կարևորում այսօրինակ կոնֆերանսների միջոցով ճողվածքների վիրահատությունների նվազ ինվազիվ մեթոդների տարածումն ու պրոպագանդումը:Այդ մեթոդները նվազեցնում են հետվիրահատական բարդացումների ռիսկերը, կրկնությունները, բարելավում մարդկանց կյանքի որակը:

Միջազգային բժշկական կոնֆերանս

Հայաստանից կոնֆերանսին ելույթ ունեցավ ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում աճուկային, վենտրալ և հետ վիրահատական ճողվածքների մինիմալինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործում: Նա կոնֆերանսի կազմակերպիչների թվում էր ու նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է համարում ոլորտի առաջընթացի համար. «Ճողվածքները վիրաբուժական ամենատարածված պաթոլոգիաներն են, այս կոնֆերանսի խնդիրն է Հայաստան բերել ու կիրառել քիչ ինվազիվ լապարասկոպիկայն մեթոդները, որոնք փորձված են, ապահովում են ավելի լավ արդյունքներ: Իհարկե որոշ մեթոդներ մեր երկրում արդեն կիրառվում են, բայց պետք է թարմացնել գործիքակազմը, չզիջել համաշխարհային զարգացումներին, կատարելագործել գիտելիքները, գործնական հմտությունները: Իսկ դրա լավագույն ճանապարհը սա է. հանրաճանաչ վիրաբույժների պրակտիկ վիրահատական փորձի ուսումնասիրություն, նրանց հետ քննարկումներ ո ւհարցուպատասխան»:

Կոնֆերանսի շրջանակում փորձի փոխանակումից հետո, հաջորդ հրավիրված առաջատար մասնագետների կողմից իրականացվեցին ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ: Բացառիկ վիրահատությունները ուղիղ միացմամբ հեռարձակվեն IHC փակ ֆեյսբուքյան խմբում, որպեսզի անդամ մասնագետներն էլ կարողանան հետևել կատարվող օնլայն միջամտություններին:Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: