Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 155

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

«Ափսոսանքով ու ցավով ենք արձանագրում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահը։

Նրա դիվանագիտական գործունեությունն ընդգրկում է գրեթե երեք տասնամյակ, որի ընթացքում նա՝ իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ, լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում։

Արման Կիրակոսյանը իր նպաստն է բերել մեր երկրին նաև իբրև պատմաբան ու գիտնական, հատկապես Հայկական հարցի բարձրաձայնման առումով։

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հեղինակավոր դիվանագետի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։

Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան»,-ասված է հեռագրի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: