Հայերեն   English   Русский  

Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով Toyota-ի վարորդը ձերբակալվել է


  
դիտումներ: 401

Այսօր՝ հուլիսի 8-ին, Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սողոմոն Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Ավտովթարի հետևանքով կա 7 զոհ, 10-ից ավելի վիրավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: